Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Մեծ դեղատուփ ձեր փոքրիկի համար

Մեծ դեղատուփ ձեր փոքրիկի համար

Որպես կանոն, յուրաքանչյուր ծննդատանը ապագա մայրիկին զգուշացնում են, թե ինչ դեղամիջոցներով է անհրաժեշտ «զինվել»։ Այդ իսկ պատճառով կանայք դեղատուն են գալիս ամենաանհրաժեշտ միջոցների ցուցակով։

 

Հնարավոր է, որ «հիվանդանոցային զինամթերքի» մի մասը անհրաժեշտ կլինի նաև տանը։ Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, մայրիկի և երեխայի` տուն երջանիկ վերադարձից հետո տնային դեղատուփը, միևնույն է, անհրաժեշտ է լինում համալրել։

 

Որքան մոտենում է երեխայի լույս աշխարհ գալու պահը, այնքան մեծանում են ընտանիքի «հոգսերը»։ Մինչդեռ դրանց մեծ մասից կարելի է խուսափել` նախապես դեղատնից գնումներ կատարելու միջոցով։ Պետք չէ սպասել, որ երեխային ծննդատնից տուն բերեն, նոր միայն հիշել, որ մանկական յուղ կամ բամբակ է հարկավոր։ Ճիշտ են վարվում ապագա փոքրիկի խելացի հարազատները` նախապես նրա համար անհրաժեշտ պարագաներով լի դեղատուփ պատրաստելով։


Նորածնին անհրաժեշտ պարագաներ կարելի է ձեռք բերել յուրաքանչյուր դեղատանը։ Իհարկե, եթե ձեր դեղատունը ծննդատան հարևանությամբ չի գտնվում, ապա շատ հավանական է, որ նորածինների համար նախատեսված դեղամիջոցներն արագ չեն սպառվում։ Ամեն դեպքում այն հաճախորդին, որը հետաքրքրվում է նորածնին անհրաժեշտ պարագաներով, խորհուրդ տվեք գնել մանկական քսուք։ Եվ ամենևին ավելորդ չի լինի, եթե անփորձ հայրիկներին կամ տատիկներին ու պապիկներին դուք ինքներդ օգնություն առաջարկեք երեխային անհրաժեշտ դեղամիջոցների և կոսմետիկ միջոցների ընտրության ժամանակ։

 

Դեղերից և կոսմետիկ միջոցներից բացի հաճախորդին խորհուրդ տվեք նորածինների խնամքի համար նախատեսված այնպիսի պարագաներ, ինչպիսիք են գազաօդորիչ խողովակ, բութ ծայրով կաթոցիչ և քթից հեղուկ զանգվածը հեռացնող ասպիրատոր։ Նորածին երեխաներին անհրաժեշտ կլինեն փափուկ եզրով ռետինե հոգնաներ (50 գր տարողությամբ` դեղամիջոցներ ներարկելու համար և 200 գր տարողությամբ` մաքրող հոգնաների համար) և, իհարկե, ջերմաչափ (ցանկալի է առանց սնդիկի)։


Հաճախորդից հետաքրքրվեք, թե ինչպես է սնվում փոքրիկը։ Եթե երեխան արհեստական սնունդ է ստանում, ապա պարզապես հնարավոր չէ առանց կերակրման համար նախատեսված շշերի (125-250 մլ տարողությամբ) և միանվագ օգտագործման ծծակների։ Շշերը կարող են անհրաժեշտ լինել նաև բնական սնունդ ստացողներին` հեղուկների համար, ինչպես նաև այն դեպքերում, երբ մայրը կերակրելու ժամերին ստիպված է բացակայել։

 

Ճանապարհորդ-փոքրիկը

 

Ժամանակակից կյանքի ռիթմով պայմանավորված` երբեմն ծնողները ստիպված են մտածել, թե ո՞ր տարիքից է կարելի երեխային արձակուրդի վերցնել կամ այլ քաղաքում ապրող բարեկամների մոտ ուղարկել։ Մեր օրերում այլևս որևէ զարմանք չի հարուցում փողոցում, ինքնաթիռ բարձրացող կամ պարզապես զբոսնող մայրիկի տեսնել, որին «ուղեկցում է» ճանապարհորդական սայլակում տեղավորված փոքրիկը։ Սակայն, այնուամենայնիվ, ճանապարհորդության ընթացքում երեխան վտանգի տակ է գտնվում. բորբ արևը, նենգ միջատները կամ անսովոր սնունդը... Ի դեպ, երեխաները ոչ միշտ են դիմանում կլիմայական փոփոխություններին, որի համար սովորաբար երկար ժամանակ է պահանջվում։ Այդ պատճառով երեխայի տարիքի, նրա առողջական վիճակի, ինչպես նաև` տարվա եղանակի հետ կապված` ճանապարհային դեղատուփը կարելի է համալրել համապատասխան դեղամիջոցներով։

 

Նրանց, ովքեր ճանապարհորդության են մեկնում փոքրիկ "Ռոբինզոնի" հետ, խորհուրդ տվեք դեղատուփի մեջ ներառել հակաալերգիկ, հակաայրվածքային և մրսածության դեմ դեղամիջոցներ։

 

Նորածնի դեղատուփիկը

 

  1. Ջրածնի պերօքսիդ (պորտի, վնասվածքների և վերքերի խնամքի համար)

  2. Կալիումի պերմանգանատ (մանկական լոգակոնքի, ինչպես նաև` մաշկի ախտահանման համար)

  3. Ֆուկորցին (մաշկի թարախային ախտահարումների բուժման համար)

  4. Ռոմազուլոն (ջրի ախտահանման և երեխայի մաշկի խնամքի համար)

  5. Ադամանդե կանաչ

  6. Յոդ

  7. Կամֆորայի սպիրտ (մաշկի թարախային վնասվածքների բուժման և կանխարգելման համար)

  8. Կատվալեզվիկի խոտ (նորածնին լողացնելու համար)

  9. Մանկական թեյեր (հանգստացնող` որովայնում գազերի առկայության դեպքում)

  10. «Շտապ օգնության միջոցներ» (որովայնում գազերի առկայության և փորկապությունների դեպքում):

 

Մանկական «դեղատուփիկ»


  1. Մանկական յուղ կամ կոսմետիկ կաթիկ

  2. Մանկական քսուք

  3. Մանկական օճառ

  4. Բամբակյա գլխիկներով հիգիենիկ փայտիկներ

  5. Բամբակ

  6. Ստերիլ բժշկական անձեռոցիկներ և թանզիվ

  7. Բացիլասպան սպեղանի

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 10-2007 (7)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ